Համբարձումյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել Անորտոսիսի կազմում 🎥
Կիպրոսի բարձրագույն առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Անորտոսիսը» Լառնակայում մրցեց «Դոքսայի» դեմ՝ հաղթելով 1։0 հաշվով։
«Անորտոսիսի» կազմում հաղթական գնդակը խփեց հայազգի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով տուգանայինից կատարած փոխանցումից հետո գլխի հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Այս հաղթանակից հետո «Անորտոսիսը» վաստակեց 51 միավոր և առաջնությունը եզրափակեց 4-րդ հորիզոնականում, ինչը հնարավորություն տվեց Թեմուրի Քեցբայայի սաներին «Օմոնիայի», ԱԵԼ-ի, «Ապոլոնի», «ԱԵԿ-Լառնակայի» և «Օլիմպիակոս-Նիկոսիայի» հետ մասնակցել չեմպիոնական փլեյ-օֆֆ-ին, որի շրջանակում էլ կպարզվի չեմպիոնը։
Հիշեցնենք, որ Համբարձումյանը «Անորտոսիս» է տեղափոխվել 2020 թվականի հուլիսին և ակումբի կազմում խփեց իր առաջին գոլը․ նա, անցկացրած 14 խաղում, կատարել է նաև 2 գոլային փոխանցում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# ԱԵԼ, ԱԵԿ-Լառնակա, Անորտոսիս, Ապոլոն Լիմասոլ, Դոքսա, Կիպրոսի առաջնություն, Հովհաննես-Համբարձումյան, Օլիմպիակոս-Նիկոսիա, Օմոնիա