Կիմիխը՝ ՉԼ 2019/20 մրցաշրջանի լավագույն պաշտպան
Ժնևում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում նաև մի շարք մրցանակներ են հանձնվելու։
«Բավարիայի» աջ պաշտպան Յոզուա Կիմիխը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության լավագույն պաշտպան։ Հիշեցնենք, որ գերմանացի պաշտպանը մյունխենյան ակումբի հետ հաղթեց բաղձալի գավաթը։
# Բավարիա, Յոզուա-Կիմիխ, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա