Կիմիխը ծանր վնասվածք է ստացել
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բավարիան» 2։3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։
Հանդիպման 36-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց Յոզուա Կիմիխը՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Կորենտեն Տոլիսոյին։
Ինչպես տեղեկացնում է Sport1.de-ի լրագրող Կոնստանտին Էկները, 25-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է մենիսկի պատռվածք։
DAZN-ի լրագրող Ալեքս Շլյուտերի տեղեկություններով էլ, խաղացողի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 3 ամիս։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Յոզուա-Կիմիխ