Կիկիե Սետիենը շատ աշխատանք ունի անելու?
Իսպնական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Լևանտեին»։
Առաջին խաղակեսում կատալոնացիները վերահսկում էին խաղի ընթացքը՝ երկու անգամ գրավելով հյուրերի դարպասը։ Մեկ րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ երիտասարդ հարձակվող Անսումանե Ֆաթին՝ երկու դեպքում էլ եզրափակելով Լեո Մեսսիի փոխանցումը։
Երկրորդ խաղակեսում կատալոնացիները նույնպես ունեին առավելություն, սակայն հյուրերի մարզիչ Պակո Լոպեսը փոխարինումների շնորհիվ ազդեց հանդիպման վրա, քանի որ վալենսիական ակումբի հակագրոհները գնալով դառնում էին ավելի վտանգավոր։ Դրվագներից մի քանիսում տանտերերի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հիանալի գործեց՝ փրկելով իր թիմին։
Այնուամենայնիվ, հանդիպման ամենավերջում՝ 90+2-րդ րոպեին, հաջողվեց դառնալ հեղինակության գոլի հեղինակ։ Անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Ռուբեն Ռոչինայի մոտ, ում հարվածից հետո Տեր Շտեգենն անհաջող դիպավ գնդակին, ինչից հետո այն հայտնվեց դարպասում։
Այսպիսով, «կապտանռնագույնները» վաստակեցին 46 միավոր և շարունակում են 3 միավորով հետ մնալ առաջատար Մադրիդի «Ռեալից»։ «Լևանտեն» 26 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լևանտե