Մբապեն համեմատել է Չեմպիոնների լիգան ու աշխարհի առաջնությունը
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն համեմատել է աշխարհի առաջնության ու Չեմպիոնների լիգայի կարևորությունները․
«Չեմպիոնների լիգան ինձ համար ավելի կարևոր է։ Աշխարհի առաջնությունում վաղ հաղթանակը ես այդքան էլ լավ չգիտակցեցի։
Լավ, դա ինձ համար առաջին անգամն էր, մենք հաղթեցինք, շարժվեցինք առաջ, իսկ հաղթանակից հետո կարելի է գնալ տուն։ Ես միանգամից հաղթեցի՝ չհանդիպելով լուրջ դժվարությունների, իսկ Չեմպիոնների լիգան այլ պատմություն է։
Ստիպված ենք եղել մի քանի անգամ դուրս մնալ մրցաշարից և տառապել։ Եթե ՊՍԺ-ն հաղթի ՉԼ-ն, դա կլինի ինչ-որ յուրահատուկ բան: Այդ ժամանակ ես ավելի էմոցիոնալ կլինեմ։
Չնայած աշխարհի առաջնությունը սրբություն է, սակայն Չեմպիոնների լիգան «ուրիշ» է»,- նշել է ֆրանսիացի հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։ Ինքը՝ Մբապեն այդ մրցաշարում դարձավ 4 գոլի հեղինակ՝ ճանաչվելով աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2018, Աշխարհի առաջնություն, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական