ՊՍԺ-ն կողմնորոշվել է, թե ում է գնելու որպես Մբապեի փոխարինող
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, 2022 թ. ամռանը կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, փարիզյան ակումբն սկսել է փոխարինող փնտրել Մբապեի համար և հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։
Նույնիսկ կան խոսկացություններ, որ այդ տրանսֆերի հարցում «Փարիզի» ներկայացուցիչները նախնական բանակցություններ են սկսել նորվեգացի հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է Հալանդին առաջարկել այն նույն պայմաններով պայմանագիր, որն առաջարկվել է նաև Կիլիան Մբապեին։ Խոսքը «2+1» ձևաչափով պայմանագրի մասին է` տարեկան 38-42 մլն եվրո աշխատավարձով, որը չի ներառում տարբեր հավելավճարները։
«Պարի Սեն-Ժերմենը» որպեսզի կարողանա 21-ամյա հարձակվողին համոզել համալրել իր շարքերը, շեշտը դնելու է ակումբի ֆինանսական հնարավորությունների և սպորտային նախագծի վրա, սակայն հայտնի չէ` արդյո՞ք այդ ամենը կբավարարի Հալանդին, թե՞ ոչ։
Ամեն դեպքում, այդ գործարքը բավական իրատեսական է թվում, քանի որ 2022 թ. հուլիսից սկսած, Էրլինգ Հալանդի հրաժարագինը դառնալու է 75 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, տրանսֆերներ