Մբապեն Մեսսիից, Լևայից, Ռոնալդուից ու Զլատանից արագ է հատել 100 գոլի սահմանը ներքին առաջնություններում
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն արտագնա խաղում 4։2 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ։ Այդ խաղում իր անվան դիմաց դուբլ գրանցեց մայրաքաղաքային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն ։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը Լիգա 1-ի շրջանակում հատեց 100 գոլի սահմանագիծը։ Այդ պահի դրությամբ Մբապեն եղել է 22 տարեկան 91 օրական։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Մբապեն գերազանցեց Լեո Մեսսիի, Ռոբերտ Լևանդովսկիի, Կրիշտիանու Ռոնալդուի և Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշները։
Մեսսին ներքին առաջնությունում 100 գոլի սահմանագիծը հատել է 23 տարեկան և 149 օրական, Լևանդովսկին՝ 24 տարեկան և 200 օրական, Ռոնալդուն 25 տարեկան և 22 օրական, իսկ Զլատանը՝ 26 տարեկան և 102 օրական հասակում։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Կիլիան Մբապեն մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, Լեո Մեսսի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, ՊՍԺ, Ռոբերտ-Լևանդովսկի