Կիլիան Մբապեի հերթական տպավորիչ ցուցանիշը
Ֆրանսիական Լիգա 1-ի շրջանակում առաջնության առաջատար և գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0։4 հաշվով ջախջախել է «Սենտ-Էտիենին»։
Փարիզեցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն։ Այդ դուբլի շնորհիվ երիտասարդ հարձակվողը Լիգա 1-ում իր գոլերի քանակը հասցրել է 70-ի՝ դառնալով այդ ցուցանիշը գրանցած ամենաերիտասարդ խաղացողը։ Կիլիանը երեկ 20 տարեկան 11 ամսական 25 օրական էր։
Նախկին ռեկորդը պատկանել է Լիոնի «Օլիմպիկի» նախկին խաղացող Բերնար Լյակոմբին, ով 1975 թվականին այդ ցուցանիշին հասել էր 22 տարեկան 5 ամսական 11 օարական հասակում։
# Լիգա-1, Կիլիան-Մբապե, ՊՍԺ