ԿԴԲ-ն Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն անընդմեջ վնասվածք ստացավ ու փոխարինվեց🎥
Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։
Հանդիպման առաջին կեսը նշանավորվեց «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով փոխարինվեց 36-րդ րոպեին` դաշտում տեղը զիջելով Ֆիլ Ֆոդենին։
Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն անընդմեջ վնասվածք է ստանում և փոխարինվում։
2021 թվականին, երբ «Ման. Սիթին» մրցում էր «Չելսիի» դեմ (0:1), Դե Բրույնեն 60-րդ րոպեին բախվեց Անտոնիո Ռյուդիգերին, վնասվածք ստացավ և դաշտում տեղը զիջեց Գաբրիել Ժեզուսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա