Կարվախալին և Կոստային հեռացրել են ընդհարման համար
Ինչպես հայտնում է As-ը, պաշտպան Դանիել Կարվախալը և հարձակվող Դիեգո Կոստան դաշտից հեռացվել են International Champions Cup-ի շրջանակում կայացած «Ռեալ»-«Աթլետիկո» հանդիպման ժամանակ ցուցադրած ոչ սպորտային պահվածքի համար:
Հանդիպման 65-րդ րոպեին Կարվախալը խաղային դրվագում հարվածել է մրցակցի կիսապաշտպան Տոմա Լեմարի ոտքին: Դրան ի պատասխան, Կոստան հարվածել է Կարվախալի ոտքին, ինչից հետո ֆուտբոլստների միջև ընդհարում է տեղի ունեցել: Արդյունքում՝ մրցավարը երկու խաղացողներին հեռացրել է դաշտից:
Դիեգո Կոստան խաղի ժամանակ դարձել է պոկերի հեղինակ: