Կարվախալ. «Ռոդրիին ամեն օր ասում եմ. «Տեղափոխվի՛ր Ռեալ»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը պատմել է, որ Իսպանիայի հավաքականում իր խաղընկեր Ռոդրիին ամեն օր համոզում է տեղափոխվել «արքայական» ակումբ.
«Ռոդրիին ամեն օր ասում եմ. «Տեղոփխվի՛ր «Ռեալ»։ Հեռացի՛ր Մանչեսթերից, այնտեղ արև չկա։ Տեղափոխվի՛ր Մադրիդ։ Թիմը քո կարիքն ունի. չէ՞ որ դու նաև Մադրիդից ես»։ Նա պատասխանել է, որ պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ, որտեղ հրաժարագին չի նշվում։
Միանշանակ, նա հիանալի համալրում կլինի «Ռեալի» համար։ Նա իսպանացի է և Մադրիդից… Կարծում եմ` Ռոդրին հիանալի կհարմարվի «Ռեալին»»,- մեջբերում է Marca-ն։
28-ամյա Ռոդրին ծնվել է Մադրիդում և «Ատլետիկոյի» սան է, որի համակարգում եղել է 2007-2013 թվականներին, իսկ 2018-19 թթ. հանդես է եկել «հնդկացիների» հիմնական թիմում` 47 խաղում դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը 2019 թ. ամռանը 70 մլն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 257 անգամ, դարձել 26 գոլի ու 30 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Կարվախալն ու Ռոդրին այժմ Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում են Եվրո-2024-ին և դուրս են եկել եզրափակիչ, որտեղ հուլիսի 14-ին մրցելու են Անգլիայի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանի Կարվախալ, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ, Ռոդրի, տրանսֆերներ