Կարիմ Բենզեման պարտվել է Մաթյո Վալբուենայի դեմ դատը
Տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողներ Կարիմ Բենզեմայի և Ջիբրիլ Սիսեի դատն ընդդեմ Մաթյո Վալբուենայի։ Բենզեման և Սիսեն պահանջում էին անօրինական ճանաչել հրապարակաված ինտիմ տեսանյութը, որը հեղինակազրկել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենային։ Սակայն, դատարանը մերժել է խաղացողների հայցը։
Այսպիսով, ֆրանսիական դատախազությունը կարող է պաշտոնապես մեղադրել Բենզեմային և Սիսիեին՝ կատարվածի համար։
Հիշեցնենք, այդ տեսանյութը համացանցում հայնտվել է դեռևս 2015 թվականին, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել ֆուտբոլային աշխարհում։ «Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի որոշմամբ երկու խաղացողներն այլևս հավաքական չեն հրավիրում։
# Կարիմ Բեզեմա, Մաթյո Վալբուենա, Ֆրանսիայի հավաքական