Կարագեր. «Ուրախ եմ, որ ՊՍԺ-ն դուրս մնաց. դա թիմ չէ, այլ քաոս»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բավարիային»` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը CBS Sports Golazo-ի ուղիղ եթերի ժամանակ նշել է` ուրախ է, որ փարիզյան ակումբը դուրս է մնացել հետագա պայքարից.
«Ուրախ եմ, որ նրանք դուրս մնացին։ Ինձ պարզապես դուր չի գալիս ՊՍԺ-ն. դա թիմ չէ, այլ քաոս։
Նրանք վերջին յոթ տարում հինգ անգամ դուրս են մնացել 1/8 եզրափակիչից, սակայն, դրան զուգահեռ, բոլորից շատ գումար են ծախսել և ունեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։
Եվ այս ամենը հիանալի է, քանի որ ցույց է տալիս, թե որքան կարևոր է թիմ լինելը, ինչը ֆուտբոլում շատ կարևոր է։
Մեզ դուր է գալիս թիմում տեսնել վառ անհատականությունների, սակայն ՊՍԺ-ն ընդհանրապես թիմ չէ։ Կիլիան Մբապեն պետք է փոխի ակումբային գրանցումը»,- նշել է Կարագերը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում «Բավարիային» զիջել է ընդհանուր 0:3 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ջեյմի Կարագեր