Կատարը կրկին բարձրանում է փառքի գագաթնակետին` դառնալով Ասիայի գավաթիր 🎥
Ասիայի գավաթի եզրափակիչում Կատարի հավաքականը մրցեց Հորդանանի դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում կատարցիները հաղթեցին 3:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Ակրամ Աֆիֆը, ով իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ։
27-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեղ 8-ի` դառնալով լավագույն ռմբարկու։
Հատկանշական է, որ Աֆիֆը բոլոր գոլերը խփեց 11-մետրանոցից։
Հորդանանի կազմից աչքի ընկավ Յազան Ալ Նայմաթը։
Այսպիսով, Կատարը սեփական պատերի ներքո երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ասիայի գավաթակիր։
Ավելացնենք, որ Կատարը պատմության մեջ երկրորդ անգամ է դառնում Ասիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ակրամ Աֆիֆ, Ասիայի գավաթ, Հորդանանի հավաքական, Քաթարի հավաքական