Կավանին մոտ է նոր ակումբ ունենալուն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Վիլյառեալի» շարքերը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «դեղին սուզանավը» 35-ամյա հարձակվողի հետ հասել է սկզբունքային համաձայնության։
Այդուհանդերձ, գործարքն ավարտին հասցնելու համար կա խոչընդոտ։ Բանն այն է, որ «Վիլյառեալը», որպեսզի չխախտի ֆինանսական fair-play-ի կանոնները, պետք է վաճառի իր ֆուտբոլիստներից մեկին, ինչից հետո նոր կկարողանա պայմանագիր կնքել ուրուգվայցի գոլահարի հետ։
Հաղորդվում է, որ «դեղին սուզանավից» հեռանալու գլխավոր հավակնորդը Պակո Ալկասերն է, ով մարզվում է թիմից առանձին, իսկ նրա գործակալը նոր ակումբ է փնտրում իսպանացի հարձակվողի համար։
Հավելենք, որ «Վիլյառեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ու Էդինսոն Կավանին 2016-18 թթ. միասին աշխատել են ՊՍԺ-ի կազմում։
Հիշեցնենք, որ «Էլ մատադորի» վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է եկել 2020-22 թթ. և անցկացրած 59 խաղում դարձել է 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ, Ունայ-Էմերի, ՊՍԺ, Վիլյառեալ, տրանսֆերներ