Կանանց ՉԼ. Լիոնը հաղթեց Բարսելոնային` 8-րդ անգամ դառնալով չեմպիոն🎥
Թուրինի «Ալիանց» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Լիոնը»։
Հանդիպումը շոկային մեկնարկ ու ընթացք ստացավ, քանի որ արդեն 33-րդ րոպեին ֆրանսիական ակումբը հաղթում էր 3:0 հաշվով. մեկական անգամ աչքի ընկան Ամանդին Հենրին, Ադա Հեգերբերգ ու Կատարինա Մակարիոն։
Նախքան ընդմիջման գնալը` 41-րդ րոպեին, «բլաուգրանան» մեկ գնդակ հետ բերեց, որն իր անվան դիմաց գրանցեց Ալեքսիա Պուտելիասը։
Երկրորդ խաղակեսում կատալոնական ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն ավելին անել «կապտանռնագույններին» չհաջողվեց։
Այսպիսով, «Լիոնը» հաղթեց 3:1 հաշվով` 8-րդ անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Նշենք, որ «Լիոնն» այդ ցուցանիշով ռեկորդակիր է Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիա Պուտելիաս, Բարսելոնա, Բարսելոնայի կանանց թիմ, Լիոն, Լիոնի կանանց թիմ, Կանանց Չեմպիոնների լիգա, կանանց ֆուտբոլ