Կանանց ՉԼ. «Բարսան» «Էլ Կլասիկոյում» նորից ջախջախեց «Ռեալին» 🎥
Կանանց ՉԼ. «Բարսան» «Էլ Կլասիկոյում» նորից ջախջախեց «Ռեալին» 🎥
02/04/2026 - 22:47

Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 6:0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»։

Դիմակայության առաջին խաղում էլ «բլաուգրանայի» կանանց թիմը հաղթել էր 6:2 հաշվով։

Կատալոնական գրանդից պատասխան մրցավեճում դուբլ գրանցեց Կարոլինե Գրեմ-Հանսենը, Ալեքսիա Պուտելիասը, Իռեն Պարեդեսը, Էվա Պայորն ու Էսմե Բրյուգտսը։

«Բարսելոնան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 12:2 հաշվով, դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Բավարիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026