Կանանց ՉԼ. «Բարսան» «Էլ կլասիկոյում» հանրահայտ հաշվով ջախջախեց «Ռեալին» 🎥
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Էլ կլասիկոյում» հյուրընկալվելիս 6:2 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»։
Կատալոնական գրանդից դուբլ գրանցեց Էվա Պայորը, մեկական գոլ խփեցին նաև Էսմե Բրուգտսը, Իռեն Պարեդեսը, Վիկի Լոպեսը և Ալեքսիա Պուտելիասը։
«Արքայական» ակումբից դուբլ ձևակերպեց Լինդա Կայսեդոն։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։
Նշենք, որ ակումբները կհանդիպեն մարտի 29-ին Իսպանիայի Լիգա Ֆ-ի 24-րդ տուրում։
Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 2-ին տղամարդկանց «Բարսելոնայի» թիմը մրցակցի դաշտում նույն` 6:2 հաշվով ջախջախել էր Մադրիդի «Ռեալին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml