Կանանց Հայաստանի հավաքականը 13 տարի անց հաղթեց պաշտոնական խաղում
Կանանց Հայաստանի հավաքականը Եվրո-2025-ի որակավորման C դիվիզիոնի 4-րդ խմբի 2-րդ տուրում 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ Բուլղարիայի թիմի նկատմամբ։
Արտակ Ադամյանի թիմի գոլերը խփեցին Լարա Կազանչյանը, Վերոնիկա Ասատրյանն ու Անի Սաֆարյանը։ Վերջինս մեր թիմին հաղթանակ պարգևեց 90+1-րդ րոպեին։
Նշենք, որ կանանց Հայաստանի հավաքականը պաշտոնական խաղերում մինչև այս միակ հաղթանակը տարել էր 2011 թ. մարտի 3-ին` 1:0 հաշվով առավելության հասնելով Ֆարերյան Կղզիների թիմի նկատմամբ։
Կանանց Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ խմբում վաստակեց 3 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ։ Խմբում ընդգրկված են նաև Ղազախստանի ու Ռումինիայի հավաքականները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անի Սաֆարյան, Արտակ Ադամյան, Եվրո-2025, Լարա Կազանչյան, կանանց ֆուտբոլ, Հայաստանի կանանց հավաքական, Վերոնիկա Ասատրյան