Կանադան ջախջախեց Ճամայկային` 36 տարի անց նվաճելով ԱԱ ուղեգիր🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Կանադայի հավաքականը Տորոնտոյում մրցեց Ճամայկայի ընտրանու դեմ։
Հանդիպման մեծ մասում կանադացիներն ունեին տոտալ առավելություն ու մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
Ջոն Հերդմանի սաներից մեկական անգամ աչքի ընկան Կայլ Լարինը, Տեյջոն Բյուկենենը, Ջոնիոր Հոլգեյթը, իսկ հյուրերի պաշտպան Ադրիան Մարիապան գրավեց սեփական դարպասը։
Այս հաղթանակից հետո Կանադան վաստակեց 28 միավոր և շարունակում է գլխավորել ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը։
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ Կանադայի հավաքականը որակավորման փուլի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ 3-րդ տեղից ցածր զբաղեցնող հավաքականների համար ու 36 տարի անց նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։
Նշենք, որ կանադացիները պատմության մեջ միայն երկրորդ անգամ են նվաճում ԱԱ ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Կայլ Լարին, Կանադայի հավաքական, Ճամայկայի հավաքական, Մունդիալ-2022, Ջոն Հերդման, Ջոնիոր Հոլգեյթ, Տեյջոն Բյուկենեն, Քաթար-2022