Կանադայի գլխավոր մարզիչ. «Մենք ֆուտբոլային պետություն ենք»
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում Կանադայի հավաքականը սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Ճամայկային։
Այդ հաղթանակի շնրոհիվ կանադացիները պատմության մեջ երկրորդ անգամ և 36 տարի անց նվաճեցին աշխարհի առաջնության խմաբյին փուլի ուղեգիր։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Հերդմանը.
«Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, թե ինչ է տեղի ունեցել։ Ես փորձում էի հավատալ, բայց հիմա, երբ դա, ի վերջո, տեղի ունեցավ, չեմ կարողանում խոսել։
Կանադացիները… Մենք հաղթել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչներ և ունենք երկտասարդ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում (խմբ.` Ալֆոնսո Դևիսը)։
Մենք ունենք բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են եվրոպական տարբեր առաջնություններում։ Մենք կանադացիներ ենք, ովքեր նվաճել են աշխարհի առաջնության ուղեգիր։
Մենք ֆուտբոլային երկիր ենք և ցանկանում էինք լինել այդպիսին։ Ցանկանում էինք` հասարակությանն ապացուցել, որ մենք ֆուտբոլային երկիր ենք»,- Հերդմանի խոսքերը մեջբերում է Yahoo-ն։
Հավելենք, որ Կանադան վերջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1986 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Կանադայի հավաքական, ԿՈՆԿԱԿԱՖ, Մունդիալ-2022, Ջոն Հերդման, Քաթար-2022