Կայացավ Եվրո-2020-ի անցումային խաղերի վիճակահանությունը
Այսօր ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության անցումային խաղերի վիճակահանությունը։ Ըստ այս խաղերի արդյունքների էլ՝ կորոշվեն Եվրոյի մյուս 4 հավաքականները։
Լիգա A
Կիսաեզրափակիչ 1 – Իսլանդիա – Ռումինիա
Կիսաեզրափակիչ 2 – Բուլղարիա – Հունգարիա
Բուլղարիա- Հունգարիա զույգի հաղթողը եզրափակիչ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ

Լիգա B
Կիսաեզրափակիչ 1 – Բոսնիա և Հերցեգովինա – Հյուսիսային Իռլանդիա
Կիսաեզրափակիչ 2 – Սլովակիա – Իռլանդիա
Բոսնիա և Հերցեգովինա – Հյ․ Իռլանդիա զուգյի հաղթողը վճռոռրոշ հանդիպում կանցկացնի սեփական դաշտում։

Լիգա C
Կիսաեզրափակիչ 1 – Շոտլանդիա – Իսրայել
Կիսաեզրափակիչ 2 – Նորվեգիա – Սերբիա
Երկրորդ կիսաեզրափակչի հաջողակ հավաքականը եզրափակիչը կընդունի սեփական հարկի տակ։

Լիգա D
Կիսաեզրափակիչ 1 – Վրաստան – Բելառուս
Կիսաեզրափակիչ 2 -Հյուսիսային Մակեդոնիա – Կոսովո
Վրաստան – Բելառուս զույգի հաղթողը եզրափակիչ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ

Յուրաքանչյուր լիգայի հաղթող կնվաճի Եվրո-2020-ի ուղեգիր։ Նշենք նաև, որ կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան 2020 թվականի մարտի 26-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 31-ին։
Վիճակահանությամբ որոշեց նաև, որ B խմբում Դանիայի հավաքականը 3 հանդիպում կանցկացնի սեփական հարկի տակ, իսկ Ռուսաստանը՝ 2։ Հանդիպումները կկայանան Կոպենհագենի «Պարկեն» և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտերում։
Եվրո-2020-ի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 30-ին Բուխարեստում։
# Եվրո-2020 անցումային խաղեր