Կայացել է Իսպանիայի Սուպեր գավաթի վիճակահանությունը
Դեկտեմբերի 17-ին կայացել է Իսպանիայի Սուպեր գավաթի 2021 թվականի խաղարկության վիճակահանությունը։
Մրցաշարի առաջին կիեսաեզրափակչի շրջանակում «Բարսելոնան» 2021 թվականի հունվարի13-ին Կորդոբայում՝ «Էստադիո Նուեվո Արկանգել» մարզադաշտում կմրցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Երկրորդ կիսաեզրափակիչ խաղը կկայանա հունվարի 14-ին՝ Մալագայի «Լա Ռոսալեդա» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն «Ռեալն» ու «Ատլետիկ Բիլբաոն»
Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունվարի 17-ին՝ Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ 2020 թվականից սկսած մրցաշարին մասնակցում են չորս ակումբներ՝ Լա Լիգայի չեմպիոնն ու փոխչեմպիոնը, Իսպանիայի գավաթակիրն ու եզրափակչի մասնակիցը։ Մրցաշարի առաջին խաղարկությունը կայացավ Սաուդյան Արաբիայում, որի շրջանակում «Ռեալը» դարձավ հաղթող։
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ