Կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը
Այօսր՝ դեկտեմբերի 16-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
«Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ
«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»
«Ատալանտա» – «Վալենսիա»
«Ատլետիկո Մադրիդ» – «Լիվերպուլ»
«Չելսի» – «Բավարիա»
«Լիոն» – «Յուվենտուս»
«Տոտենհեմ» – «Լայպցիգ»
«Նապոլի» – «Բարսելոնա»
1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին, պատասխան հանդիպումները ՝ մարտի 10-ին, 11-ին, 17-ին և 18-ին:
# Չեմպիոնների-լիգա