Կամո Հովհաննիսյանը հեռացել է Ժետիսուից
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ժետիսուի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հեռանում է ակումբից։
Հայ խաղացողն instagram-ի իր էջում հրաժեշտի խոսք էասել․ «Շնորհակալություն «Ժետիսու» ՖԱ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մրցաշրջանի համար: Հաճելի էր խաղալ այսպիսի թիմում, այսպիսի թիմակիցների հետ: Ցանկանում եմ հետագա հաջողություններ շատ հաղթանակներ և նորանոր նպատակների իրականացում»,- նշված է խաղացողի գրառման մեջ։
Կամոն «Ժետիսուում» հանդես էր գալիս 2018 թվականի մարտից։ Ավարտված մրցածրջանում հայ խաղացողը 26 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Ժետիսու, Կամո-Հովհաննիսյան