Կամո Հովհաննիսյանը Կայրաթի հետ չի մեկնի Բաքու
Հոկտեմբերի 21-ին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուր շրջանակում «Կայրաթը» հյուրընկալվելիս կմրցի ադրբեջանական «Կարաբախի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է Sports.kz-ն, «Կայրաթի» հայազգի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի հետ չի մեկնի Բաքու։
Այդ մասին աղբյուրին հայտնել է ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղար Գյունդուզ Աբասաձեն։ Ըստ նրա խոսքերի` Բաքու մեկնող ֆուտբոլիստների ցուցակից բացակայում է Կամո Հովհաննիսյանի անունը։
Հավելենք, որ «Կայրաթը» Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում, վաստակած 1 միավորով, H խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Կարաբախը» 4 միավորով գլխավորում է խումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կամո-Հովհաննիսյան, Կայրաթ, Կարաբախ, Կոնֆերենցիաների լիգա