Կական համեմատել է Ռոնալդուին ու Մեսսին և նշել է, թե ում է համարում լավագույնը

Կական համեմատել է Ռոնալդուին ու Մեսսին և նշել է, թե ում է համարում լավագույնը

03/04/2020 - 13:40

«Ոսկե գնդակի» 2007 թվականի դափնեիր Կական անվանել է ամենաուժեղ ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է և համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին ու Լեո Մեսսիին․

«Ես ֆենոմենալ խաղացողների հետ եմ խաղացել, սակայն լավագույնը Ռոնալդոն էր, նրանից հետո կնշեի Ռոնալդինիոյին։ Եթե ընտրություն կատարեի Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի միջև, ապա կառանձնացնեի Մեսիին։ Նա հանճար է, իսկական տաղանդ։ Այն, ինչ նա անում է դաշտում, պարզապես զարմանալի է։

Ռոնալդուն մեքենա է։ Նա ոչ միայն ֆիզիկապես է ուժեղ, այլև արագ է և բավականին խելացի է։ Նա միշտ ցանկանում է հաղթել և լինել լավագույնը։ Դա անհավանական հատկանիշ է, որն ունի Կրիշտիանուն։ Նա միանշանակ համարվում է սպորտի թոփ-5 կամ թոփ-10 մարզիկներից մեկը։ Մեր բախտը բերել է, որ մենք այդ երկուսին էլ տեսել ենք»,- նշել է կական ՖԻՖԱ-ի Instagram-ի ուղիղ եթերում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023