Կալյարին 90+9-րդ րոպեին միավոր փրկեց Սալերնիտանայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին հետնապահների թվում ընթացող «Սալերնիտանան» ու «Կալյարին»։
Համառ և լարված պայքարում ընթացած խաղուն կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Նախ Սալերնոն ներկայացնող ակումբին 68-րդ րոպեին առաջ մղեց Սիմոնե Վերդին, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, ապա 90+9-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո «Կալյարիի» համար թանկարժեք միավոր փրկեց Ջորջիո Ալտարեն։
Այս ոչ-ոքիից հետո Դավիդե Նիկոլայի թիմը վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
«Կալյարին», 29 միավորով, 18-րդն է։
Նշենք, որ երկու ակումբներն էլ համառ պայքար են մղում` տեղն Ա սերիայում պահպանելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դավիդե Նիկոլա, Կալյարի, Ջորջիո Ալտարե, Սալերնիտանա, Սիմոնե Վերդի