Կալամբուս Քրյուն հաղթեց Չիկագո Ֆայրին. Սելարայանը` գոլի հեղինակ🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Չիկագո Ֆայրին»։
Հանդիպման 31-րդ րոպեին «Կալամբուսի» կազմից աչքի ընկավ հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` բացելով խաղի հաշիվը։
Տանտերերի կազմից 58-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Միգել Բերին։
Այս հաղթանակից հետո «Կալամբուս Քրյուն» վաստակեց 47 միավոր և Արևելյան կոնֆերենցիայի շրջանակում մրցաշրջանն ավարտեց 9-րդ հորիզոնականում։
Ցավոք, «Կալամբուսին» չհաջողվեց նվաճել ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։
«Կալամբուսը» փլեյ-օֆֆ ուղեգիր տվող 7-րդ հորիզոնականը զբաղեցրած «Նյու-Յորք Ռեդ Բուլին» զիջեց ընդամենը 1 միավոր։
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության յուրաքանչյուր կոնֆերենցիայից փլեյ-օֆֆ-ի ուղեգիր են նվաճում լավագույն 7 ակումբները։
Հավելենք, որ Լուկաս Սելարայանը ՄԼՍ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ, Չիկագո Ֆայր