Կազեմիրո. Մեր հարձակվողները հիանալի աշխատանք կատարեցին

Կազեմիրո. Մեր հարձակվողները հիանալի աշխատանք կատարեցին

03/07/2019 - 13:49

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, քանի որ մրցակիցը հիանալի ֆուտբոլիստներ ունի:

Մենք գիտեինք, որ խաղը սկանդալային կստացվի, որ կլինեն հնարքներ և ժամանակի ձգձգումներ:

Հարկավոր է շնորհակալություն հայտնել մեր հարձակվողներին, նրանք հիանալի աշխատանք կատարեցին: Նրանք բաց չեն թողնում իրենց հնարավորությունները:»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Եզրափակչում Բրազիլիայի հավաքականը կմրցի Չիլի-Պերու զույգի հաղթողի հետ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023