«Կադիսը» հայերենով գրառում է արել սոցցանցերում 📸
«Կադիսը» հայերենով գրառում է արել սոցցանցերում 📸
05/11/2025 - 16:08

Իսպանիայի երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող «Կադիսը» սոցցանցերում հայերենով գրառում է արել.

«Հայաստանում «Կադիսի» ամենամեծ երկրպագուն։ Մենք սիրում են քեզ, Քրիստինա»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։

Անդալուզյան ակումբը համատեղ լուսանկար է հրապարակել հայ մոդել Քրիստինա Այանյանի հետ։

«Կադիսը» համագործակցում է ամերիկյան էլեկտրոնային բաժնետոմսերի NASDAQ առևտրային հարթակի հետ։ Քրիստինա Այանյանն ընկերության վերահսկող ցուցակների ավագ վերլուծաբան է։

28-ամյա Այանյանը բնակվում է ԱՄՆ-ում։ 2020թ. փետրվարին ստացել է «Miss Boston», իսկ 2022թ.` «Miss Universe Armenia» մրցանակներին։ Նա նաև երգչուհի է, հեռուստահաղորդավար։

Հիշեցնենք, որ 2021-2022թթ. «Կադիսում» հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը, 19 խաղում խփել է 1 գոլ։

«Դեղին սուզանավը» Սեգուդնայի ընթացիկ մրցաշրջանում 12 խաղում 20 միավոր է վաստակել և 6-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025