Կադիսը հաղթեց Ատլետիկոյին` նվաճելով Ռամոն դե Կարանասայի գավաթը🎥
«Կադիսը» ամենամայա «Ռամոն դե Կարանասայի» գավաթի շրջանակում մրցեց «Ատլետիմո Մադրիդի» դեմ։
Կողմերը հանդիպման հիմնական ժամանակում փոխանակվեցին խփած մեկական գոլով։
Նախ 41-րդ րոպեին մադրիդյան ակումբին առաջ մղեց Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, ապա 86-րդ րոպեին «Կադիսի» կազմից պատասխան գնդակը խփեց Ալբերտո Պերեան։
Ըստ գավաթի կանոնակարգի` ոչ-ոքի արդյունքի դեպքում կողմերը հիմնական ժամանակի ավարտից հետո միանգամից 11-մետրանոց հարվածներ են իրացնում։
«Վիճակախի» միջոցով հաղթեցին «Կադիսի» ֆուտբոլիստները` տիրանալով նաև գավաթին։
Նշենք, որ անդալուսական ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցել է նաև Վարազդատ Հարոյանը։
Հավելենք, որ «Ռամոն դե Կարանասայի» գավաթը 1955 թ. ի վեր ամենամյա անցկացվող ընկերական մրցաշար է, որը կազմակերպվում է «Կադիսի» կողմից. անդալուսական ակումբի մարզադաշտը կոչվում է հենց «Ռամոն դե Կարանասա»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, ընկերական-հանդիպումներ, Կադիս, Վարազդատ Հարոյան