Կադիս – Բարսելոնա հանդիպումն ընդհատվել է երկրպագուներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով🎥📸
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում էր «Կադիսի» դեմ։
Այս հանդիպումն արտառոց ընթացք է ստացել, քանի որ այն ընդհատվել է 83-րդ րոպեից։
Բանն այն է, որ «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։
Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների` այդ երկրպագուի մոտ, ամենայն հավանականությամբ, սրտի կանգ է գրանցվել, քանի որ բուժանձնակազմը ստիպված եղել օգտագործել նաև դեֆիբիլիատոր, որը խթանում է սրտի աշխատանքը։
Նշենք, որ այդ երկրպագուի առողջական վիճակի վատթարացման մասին իմանալուց հետո «Կադիսի» դարպասապահ Ժերեմիաս Լեդեսման առաջիններից էր, ով շտապեց դեպի մարզադաշտի բուժանձնակազմի մոտ` տեղյակ պահելու կատարվածի մասին։
Բազմաթիվ ֆուտբոլիստներ էլ հուսահատ նստել էին խոտածածկի վրա` աղոթելով այդ մարդու առողջության համար։
Հավելենք, որ հանդիպման դադարեցման պահին «Բարսելոնան» Ֆրենկի դե Յոնգի և Ռովերտ Լևանդովսկիի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Կադիս, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆրենկի-դե-Յոնգ