Ծնկաչոք վիճակից` 11-մետրանոցի որսում. իսպանացի դարպասապահը յուրահատուկ հնար է գտել 11-մետրանոցներ որսալու համար🎥
Իսպանական «Ռասինգ» ակումբի ակադեմիայի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում հետ է մղել 4 11-մետրանոց հարվածներից 3-ը։ Նա հարվածին սպասում է ծնկաչոք։
Ողջ ֆուտբոլային աշխարհը պատերազմում է 11-մետրանոց հարված իրացնելու նոր կանոնների դեմ։ Բանն այն է, որ հարվածի պահին դարպասապահը պարտավոր է մեկ ոտքով գտնվել դարպասի ճակատային գծի վրա։ Ընդդիմանում է անգամ լեգենդար դարպասապահ Պետեր Չեխը։ «Անհնար է ետ մղել հարվածը՝ միաժամանակ հետևելով թե՛ հարվածողի և թե՛ սեփական ոտքերի դիրքին», – ասել է Չեխը։
Բայց, իսպանական Սեգունդա Բ-ն ներկայացնող ակումբի դարպասապահ Ալվարո Խիմենեսը կարծես թե գտել է 11-մետրանոցներ հետ մղելու հեղափոխական լուծումը․ ։
Ամենահետաքրքիրն այն է, թե ինչ մեթոդով է Խիմենեսը դա անում․ դարպասապահը ծնկի է իջնում հենց դարպասի ճակատային գծի վրա, ձեռքերը պարզում է վերև ու սպասում մրցավարի սուլիչին և ոտքի է կանգնում այն պահին, երբ հարվածողը թափավազք է հավաքում։
Ահա, թե ինչպես Ալվարոն փրկեց իր թիմին վերահաս գոլից «Պերինեսի» դեմ կաղում։
# Ռասինգ, Սեգունդա Բ