Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր` ապրիլի 19-ին, պայքարն ավարտեցին 81 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Ռաֆիկ Հարությունյանը։
Հարությունյանը, երկամարտի 337 կգ (150+187 կգ) արդյունքով, դարձավ բրոնզե մեդալակիր։
Հայ ըմբիշն արծաթե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Ռաֆիկ Հարությունյան