Ծանրամարտի ԵԱ. Պայքարում կլինի Հայաստանի երեք ներկայացուցիչ

Ծանրամարտի ԵԱ. Պայքարում կլինի Հայաստանի երեք ներկայացուցիչ

19/04/2025 - 10:48

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 19-ի մրցումային պայքարում կլինի Հայաստանի երեք ներկայացուցիչ։

Առաջինը մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշային կարգի ծանրորդները, որտեղ հանդես կգան Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը։

18-ամյա Պողոսյանը երկամարտի համար պատվիրել է 237 կգ, իսկ 22-ամյա Առաքելյանը` 227։

81 կգ քաշային կարգի կանանց A խմբի մասնակիցների մրցելույթը Երևանի ժամանակով կսկսվի 17:00-ին։

20:00-ից պայքարում կլինի նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արծաթե ու բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։ 28-ամյա ծանրորդը երկամարտի համար պատվիրել է նախնական 380 կգ։

Այս քաշային կարգում է հանդես գալու նաև Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Կառլոս Նասարը։ Բուլղարացի ծանրորդը, սակայն, հաջողությունները գրանցել է 81 և 89 կգ քաշային կարգերում։ 20-ամյա ծանրորդը երկամարտի համար պատվիրել է նախնական ամենաբարձր քաշը` 385 կգ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023