Ծանրամարտի ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ 📸

Ծանրամարտի ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ 📸

21/04/2025 - 11:13

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընքացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանից մրցահարթակ դուրս կգա երեք ներկայացուցիչ։

Առաջինը պայքարում կլինեն Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը և հանդես կգան +87 կգ քաշային կարգում։ Մեկնարկը` Երևանի ժամանակով 14:00-ին։

Թումասյանը երկամարտի համար պատվիրել է երկրորդ ամենացածր քաշը` 215 կգ, իսկ Ավանեսյանի պատվերը 225 կիլոգրամ է։

Կանանց գերծանրքաշայինների պայքարում երկամարտի ամենաբարձր պատվերը (280 կգ) տվել է Օլիմպիական խաղարերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Էմիլի Քեմբելը (Մեծ Բրիտանիա)։ Նրան ամեամոտը պատվիրել են ուկրաինացի Վալենտինա Կիսիլը և գերմանացի Կիառա Քլուգը` 245-ական կգ։

Եվրոպայի առաջնությունը կեզրափակեն գերծանրքաշային տղամարդիկ (+109 կգ), որտեղ Հայաստանը կներկայացնի Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը։

25-ամյա ծանրորդը երկամարտի համար պատվիրել է նախանական ամենաբարձր քաշը` 450 կգ։

Լալայանին ամենամոտ քաշը պատվիրել է ուկրաինացի Բոգդան Հոժան` 415 կգ։

+109 կգ քաշային կարգի պայքարը Երևանի ժամանակով կմեկնարկի 17:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023