Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը դարձավ չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր` հունիսի 3-ին, պայքարի մեջ են մտել մինչև 96 կգ քաշային կարգի ծանրորդները, որի շրջանակում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` ի դեմս Դավիթ Հովհաննիսյանի և Արա Աղանյանի։
Երկամարտի, 377 կգ արդյունքով, (171+206 կգ) Եվրոպայի չեմպիոն դարձավ Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 375 կգ արդյունքով (170+205 կգ) Արա Աղանյանը նվաճեց արծաթե մեդալ։
Նշենք, որ պոկում վարժությունում Հովհաննիսյանն ու Աղանյանը համապատասխանաբար նվաճեցին փոքր ոսկե և արծաթե մեդալակիրներ։
Դավիդ Հովհաննիսյանը հրում վարժությունում հաղթեց նաև բրոնզե մեդալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արա Աղանյան, Դավիթ Հովհաննիսյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ