Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը` չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը` չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

20/04/2025 - 19:55

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձավ աշխարհամասի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն։

21-ամյա Կարապետյանը գրանցեց երկամարտի 411 կգ (185+226) արդյունք և կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` նվաճելով ոսկե մեդալ։ Նա փոքր ոսկե մեդալներ հաղթեց նաև պոկում և հրում վարժություններում։

Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 397 կգ (181+213) արդյունք և արժանացավ արծաթե մեդալի։ Մարտիրոսյանը երկրորդն էր նաև պոկում ու հրում վարժություններում` դառնալով փոքր արծաթե մեդալների։

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Մարտիրոսյանը երկրորդ անգամ է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դառնում։ Նա նաև աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

Հայաստանն այս Եվրոպայի առաջնությունում երկամարտի առաջին ոսկե մեդալը նվաճեց։ Նախորդ մրցումային օրերին փոխչեմպիոն էին դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023