Ծանրամարտի ԵԱ. Արա Աղանյանի ու Պետրոս Պետրոսյանի արդյունքը

Ծանրամարտի ԵԱ. Արա Աղանյանի ու Պետրոս Պետրոսյանի արդյունքը

20/04/2025 - 16:53

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը պայքարում եղան 102 կգ քաշային կարգի տղամարդիկ։

Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը չկարողացան մեդալ նվաճել։

Աղանյանը երկամարտի 380 կգ (175+205) արդյունքով գրավեց չորրորդ, իսկ Պետրոսյանը` 370 կգ (175+205) արդյունքով 5-րդ տեղը։

Եվրոպայի չեմպիոն դարձավ չեզոք դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Եվգենի Տիխոնցովը` գրանցելով երկամարտի 399 կգ (181+218) արդյունքը։ Նա երկրորդ անընդմեջ նվաճեց ոսկե մեդալ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023