Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը դարձավ բրոնզե մեդալակիր
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր` դեկտեմբերի 17-ին` ուշ գիշերը, պայքարի մեջ մտան գերծանր քաշային կարգի ծանրորդները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էին Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազատ Լալայանը։
Սիմոն Մարտիրոսյանը, ով փոխել էր իր քաշային կարգը, գրանցեց երկամարտի միայն 425 կգ (190+235) արդյունք և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։
Վարազդատ Լալայանը ցույց տվեց երկամարտի 461 կգ արդյունք (215+246) և դարձավ բրոնզե մեդալակիր։
Լալայանը նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունից։
Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկավ Գոռ Մինասյանը, ով, երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով, դարձավ աշխարհի փոխչեմպիոն։
Այս քաշային կարգում հերթական անգամ աշխարհի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն, ով ցույց տվեց երկամարտի 466 կգ արդյունք (215+251)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Մինասյան, Լաշա Տալախաձե, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Վարազդատ Լալայան