Ծանրամարտի ԱԱ. Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի արդյունքում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր` դեկտեմբերի 12-ին, պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը` Ռաֆիկ Հարությունյանը, ով հանդես եկավ 81 կգ քաշային կարգում։
Հարությունյանը երկամարտի 349 կգ (158+191 կգ) արդյունքով զբաղեցրեց միայն 8-րդ հորիզոնականը։
Աշխարհի չեմպիոն դարձավ 17-ամյա բուլղարացի ծանրորդ Կարլոս Նասարը, ով ցույց տվեց 374 կգ արդյունքը (166+208 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Ռաֆիկ Հարությունյան