Ծանրամարտի ԱԱ. Պայքարը կսկսի Հայաստանի առաջին ներկայացուցիչը 📸
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը` հոկտեմբերի 3-ին, պայքարը կսկսի Հայաստանի առաջին ներկայացուցիչը` Գառնիկ Չոլակյանը (60կգ)։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը երկամարտի համար պատվիրել է ամենաբարձր քաշերից մեկը` 295կգ։ Նույնքան են պատվիրել նաև Պակ Ին Չհոլը (ԿԺԴՀ) և Վան Հաոն (Չինաստան)։
60կգ քաշային կարգի պայքարը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:30-ին և կլինի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գառնիկ Չոլակյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ