Ծանրամարտի ԱԱ. հայ ծանրորդների գրանցած արդյունքներն ու Հայաստանի հավաքականի դիրքը մեդալային հաշվարկում
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում սեպտեմբերի 4-17-ը կայացավ ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Մրցաշարին Հայաստանի հավաքականը մասնակցեց 14 ծանրորդով (9 տղամարդ, 5 կին)։
Հայ ծանրորդները գրանցեցին հետևյալ արդյունքները.
Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ) – 190 կգ (83+107 կգ, երկամարտի 7-րդ հորիզոնական)
Իզաբելլա Յայլյան (55 կգ) – վնասվածքի պատճառով պոկում վարժության առաջին մոտեցումից հետո չի մասնակցել հետագա պայքարին
Գոռ Սահակյան (67 կգ) – 312 կգ (142+170 կգ, երկամարտի 3-րդ հորիզոնական, բրոնզե մեդալ է նվաճել նաև պոկում վարժությունում)
Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – 163 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, այնուհետև ձախողել է հրում վարժության բոլոր մոտեցումները
Անդրանիկ Կարապետյան (89 կգ) – 377 կգ (175+202 կգ, երկամարտի 4-րդ հորիզոնական, փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում)
Հակոբ Մկրտչյան (96 կգ) – 372 կգ (164+208 կգ, երկամարտի 6-րդ հորիզոնական)
Դավիթ Հովհաննիսյան (96 կգ) – 368 կգ (168+200 կգ, երկամարտի 10-րդ հորիզոնական)
Սամվել Գասպարյան (102 կգ) – 394 կգ (178+216 կգ, երկամարտի 4-րդ հորիզոնական)
Գարիկ Կարապետյան (102 կգ) – 393 կգ (183+210 կգ, երկամարտի 5-րդ հորիզոնական, փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում)
Լիանա Գյուրջյան (81 կգ) – 223 կգ (96+127 կգ, հանդես է եկել B խմբում, գրանցել է երկամարտի 13-րդ արդյունքը)
Տաթև Հակոբյան (87 կգ) – 237 կգ (105+132 կգ, երկամարտի 5-րդ հորիզոնական)
Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ) – 235 կգ (105+130 կգ, երկամարտի 6-րդ հորիզոնական)
Վարազդատ Լալայան (+109 կգ) – 460 կգ (212+248 կգ, երկամարտի 2-րդ արդյունք, բրոնզե մեդալ է նվաճել նաև պոկում վարժությունում)
Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ) – 450 կգ (200+250 կգ, երկամարտի 5-րդ հորիզոնական, փոքր արծաթե մեդալե նվաճել հրում վարժությունում)
Այսպիսով, Հայաստանի հավաքականը նվաճեց երկամարտի երկու մեծ մեդալ` 1 արծաթե (Վարազդատ Լալայան), 1 բրոնզե (Գոռ Սահակյան)։
Նվաճած երկամարտի մեդալների հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը։
Այդ ցուցանիշով բացահայտ առաջատարը Չինաստանն է, որը նվաճեց ընդհանուր 13 մեդալ (7 ոսկի, 4 արծաթ և 2 բրոնզ)։
Առանձին վարժություններում գրանցած արդյունքները ներառյալ` Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ (1 ոսկի, 3 արծաթ ու 4 բրոնզ)։
Այդ ցուցանիշով մեր ընտրանին մեդալային հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականի հետ կիսեց 11-12-րդ հորիզոնականները։
Այս հաշվարկում նույնպես բացահայտ առաջատարը Չինաստանն էր, որը նվաճեց 33 մեդալ (20 ոսկի, 10 արծաթ ու 3 բրոնզ)։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը թիմայում հաշվարկում վաստակեց 522 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարիկ Կարապետյան, Գոռ Սահակյան, Դավիթ Հովհաննիսյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Հռիփսիմե Խուրշուդյան, Սամվել Գասպարյան, Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան