Ծանրամարտի ԱԱ. Լալայանն ու Մինասյանը համապատասխանաբար երկրորդն ու չորրորդն են պոկում վարժությունից հետո
Տաշքենդում մոտենում է ավարտին ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Պայքարի մեջ են մտել 109+ կգ քաշային կարգի ծանրորդները, որի շրջանակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ` Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը
Պոկում վարժությունից հետո Վարազդատ Լալայանը երկրորդն է` գլխավերևում պահելով 211 կիլոգրամանոց ծանրաձողը։
Մինասյանը կարողացավ ֆիքսել միայն 205 կգ-անոց ծանրաձողը և չորրորդն է վարժությունից հետո։
Պոկում վարժությունից հետո երրորդ տեղը զբաղեցնող Էդուարդ Զազյուլինին (Բելառուս) Մինասյանը պարտվում է 1 կգ։
Պոկում վարժությունից հետո առաջատարը վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն է, ով պոկեց 225 կգ` սահմանելով հերթական համաշխարհային ռեկորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Մինասյան, Լաշա Տալախաձե, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Վարազդատ Լալայան