Ծանրամարտի ԱԱ. Լալայանն ու Մինասյանը դարձան համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ
Տաշքենդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր` դեկտեմբերի 17-ին, պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային կարգի ծանրորդները։
Այս քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը։
Լալայանը երկամարտի 457 կգ (211+246 կգ) արդյունքով դարձավ արծաթե, իսկ Մինասյանը երկամարտի 448 կգ (205+243 կգ) արդյունքով` բրոնզե մեդալակիր։
Նշենք, որ Վարազեատ Լալայանը արծաթե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում, իսկ Մինասյանը բրոնզե մեդալ` հրում վարժությունում։
Աշխարհի հնգակի չեմպիոն դարձավ վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն, ով ցույց տվեց երկամարտի 492 կգ (225 +267 կգ)` բոլոր վարժություններում սահմանելով հերթական համաշխարհային ռեկորդները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Մինասյան, Լաշա Տալախաձե, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Վարազդատ Լալայան