Ծանրամարտ. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հաստատվել է առաջիկա Եվրոպայի առաջնության ժամանակացույցը։
Մրցաշարը կանցկացվի փետրվարի 12-20-ը` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով.
Տղամարդիկ
67 կգ – Գոռ Սահակյան
81 կգ – Ռաֆիկ Հարությունյան
89 կգ – Անդրանիկ Կարապետյան
96 կգ – Դավիթ Հովհաննիսյան
96 կգ – Հակոբ Մկրտչյան
102 կգ – Գարիկ Կարապետյան
102 կգ – Սամվել Գասպարյան
109 կգ – Պետրոս Պետրոսյան
+109 կգ – Սիմոն Մարտիրոսյան
+109 կգ – Վարազդատ Լալայան
Կանայք
55 կգ – Ալեքսանդրա Գրիգորյան
55 կգ – Իզաբելլա Յայլյան
81 կգ – Տաթև Հակոբյան
81 կգ – Լիանա Գյուջյան
87 կգ – Ռիփսիմե Խուրշուդյան
Նշենք, որ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Արա Աղանյանը (96 կգ) Հայաստանի հայաստանի հավաքականի պահեստային կազմում են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ