Խվիչան ճախրում է! ՊՍԺ-ն 5 գոլ խփեց «Չելսիին»` հաղթելով խոշոր հաշվով 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Փարիզյան գրանդից փայլեց Խվիչա Կվարացխելիան։ Վրաստանի ազգային հավաքականի վինգերը 62-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման` գրանցելով երկու գոլ և մեկ ասիստ։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Բրեդլի Բարկոլիան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն և Վիտինիան։
«Ազնավականներից» աչքի ընկան Մալո Գյուստոն ու Էնցո Ֆեռնանդեսը։
Նշենք, որ մինչև 72-րդ րոպեն հաշիվը հավասար էր` 2:2։
Կողմերը պատասխան մրցավեճը կանցկացնեն մարտի 17-ին Լոնդնոի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml