Խվիչան ընտրություն է կատարել Ռոնալդուի և Մեսսիի միջև

Խվիչան ընտրություն է կատարել Ռոնալդուի և Մեսսիի միջև

28/12/2022 - 20:56

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան նշել է, որ Գուտին և Կրիշտիանու Ռոնալդուն եղել են իր սիրելի ֆուտբոլիստները.

«Ես միշտ հետևել եմ Գուտիի խաղին. ինձ դուր էր գալիս նրա խաղը։ Երբ ես նայում էի նրա խաղը, նա հիասքանչ էր, իսկ շուտով ավարտեց կարիերան։

Գուտիից հետո իմ սիրելի ֆուտբոլիստը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։

Դժվար է ընտրություն կատարել Մեսսիի ու Ռոնալդուի միջև, սակայն իմ կուռքը Կրիշտիանուն է»,- վրացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հավելենք, որ 21-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023