Խուլիան Ալվարեսի` տուգանայինից խփած ֆանտաստիկ գոլը «Ռեալի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկոն» մադրիդյան դերբիում տնային խաղում 5:2 հաշվով հաղթեց «Ռեալին»։
Տանտերերից դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը։ Հատկապես գեղեցիկ ստացվեց արգենտինացի ֆուտբոլիստի երկրորդ գնդակը` «արքայական» ակումբի դարպասը գրավելով տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով։
25-ամյա հարձակվող Լա լիգայում 6 գոլ է խփել ու լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է` զիջելով միայն «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին (8 գոլ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am